Կարևոր իրադարձություններ

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել․ պաշտոնական

10 Օգոստոս, 2020 21:30
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել․ պաշտոնական

Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հասան Դիաբը,  գրում է Al Jazeera-ն։

«Մեր կառավարության բոլոր նախարարներն արել են ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով՝ ժողովրդի և նրա ապագայի համար։ Նախարարներից ոչ ոք գործունեության ընթացքում անձնական շահ չի ունեցել։ Մեր հիմնական նպատակը եղել է երկիրը փրկել, այդ ընթացքում մեզ շատ են մեղադրել տարբեր հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է դադարեին մեզ մեղադրել, որպեսզի մենք կարողանայինք ուղղել մեր սխալները»,- նշել է Դիաբը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին