Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

10 Օգոստոս, 2020 20:53
Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Խ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել դեպի ձորը։

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևորներ Գալուստ Հ․-ն (ծնված 1991 թ․), Նարեկ Խ․-ն (ծնված 1987 թ․) և Գագիկ Հ․-ն (ծնված 1964 թ․) տեղի ուժերով տեղափոխել են Քաջարանի ԲԿ։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին