Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահին

10 Օգոստոս, 2020 20:30
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Մեծ ցավով տեղեկացա Հնդկական «Էյր Ինդիա Էքսպրես» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Կերալա նահանգում կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է նախագահի հեռագրում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին