Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու առթիվ

10 Օգոստոս, 2020 18:36
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին` Բելառուսի նախագահի պաշտոնում վերընրտվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունց։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Համոզված եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակի հաջողությամբ զարգանալ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»:

Հայաստանի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

 

Լրահոս

Դիտել ավելին