Կարևոր իրադարձություններ

ՀԾԿՀ նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել․ ՀՔԾ

10 Օգոստոս, 2020 18:15
ՀԾԿՀ նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել․ ՀՔԾ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` նշելով, որ Նիկոլայ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Օհանջանյանը նաև հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Շիրազ Կիրակոսյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին