Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսեն. Արայիկ Հարությունյան

10 Օգոստոս, 2020 17:41
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Սեպտեմբերի 15-ից դպրոցներում դասերը կվերսկսեն. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Սովորողները կգնան դպրոց

Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին