Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

10 Օգոստոս, 2020 15:42
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Լիբանան այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» թերթերի, «Ռադիո Սևան» և «Վանա ձայն» ռադիոկայանների և ՀԲԸՄ լրատվական բաժնի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը», - նշված է հայտարարության մեջ:

Հանդիպումն ընթացել է Լիբանանում ՀՀ դեսպանատանը: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և լրագրողները քննարկել են հարցերի ընդգրկուն շրջանակ՝ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդումից, միջհամայնքային կապերի խորացումից, ցանցային հաղորդակցության ակտիվացումից մինչև Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը, այս պայմաններում լրատվամիջոցների խնդիրները և համայնքին օգնության ամենակարևոր թիրախները:

Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին