Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք

10 Օգոստոս, 2020 13:49
Հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ:

Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020 թ. հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողների հարկային կարգապահությունը հարկային մարմնի ուշադրության կենտրոնում է: Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին