Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

09 Օգոստոս, 2020 23:14
Հեղինակ՝ Արամ Ա
Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ֆբ-ի իր էջում գրել է․

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային խորհրդակցութիւն մը: Վարչապետը մօտէն հետաքրքրուեցաւ ընդհանրապէս պայթումէն ետք Լիբանանի պարզած ներկայ կացութեան ու յատկապէս Լիբանանի հայութեան դիմագրաւած դժուարութիւններուն գծով: Ան նաեւ անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան կողմէ կատարուելիք օժանդակութեանց թէ՛ Լիբանանի պետութեան եւ թէ՛ հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը վարչապետին փոխանցեց ընդհանուր տեղեկութիւններ Լիբանանի հայ համայնքին կրած վնասներուն շուրջ: Նորին Սրբութիւնը իր գնահատանքը յայտնեց Հայաստանին ցուցաբերած գործնական զօրակցութեան նկատմամբ: Վարչապետը յայտնեց, թէ Վեհափառ Հայրապետին հետ անհրաժեշտ է որ խորհրդակցութիւնները շարունակուին, որպէսզի Հայաստանի կողմէ կատարուելիք օժանդակութիւնները ըլլան օգտաշատ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին