Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Շինարարի տոնը

09 Օգոստոս, 2020 16:37
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը շնորհավորել է Շինարարի տոնը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ շինարարներ,

Շնորհավորում եմ ձեզ Շինարարի օրվա կապակցությամբ։

Շինարարը ունի կարևորագույն առաքելություն․ մարդկանց համար ստեղծել ապրելու և արարելու հարմարավետ ու անվտանգ միջավայր։

Հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործ միտքը, յուրօրինակ տաղանդը և աշխատասեր ոգին դարերի ընթացքում ստեղծել են աննման կոթողներ, տաճարներ ու եկեղեցիներ, բերդեր ու ամրոցներ, կրթական հաստատություններ, կամուրջներ ու կենսական նշանակության այլ կառույցներ, այսպիսով ապահովելով հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, տնտեսական զարգացումը ու հոգևոր վերելքը։

Հետևելով նախնիների ավանդույթներին ու ուղենիշներին, ինչպես նաև օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական գործիքները ու գաղափարները, այսօր նոր սերնդի շինարարները շարունակում են պատվով կատարել իրենց բարձր առաքելությունը։

Հետագա նվաճումներ ու ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հետագա առաջընթացի»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին