Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում քաղաքացին ընկել է սելավատարի մեջ

09 Օգոստոս, 2020 15:26
Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում քաղաքացին ընկել է սելավատարի մեջ

Օգոստոսի 9-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարդ է ընկել սելավատարի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գեղամ Գ․-ին (ծնված 1973 թ.) դուրս են բերել սելավատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին