Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Վթար Խաղաղ Դոնի փողոցում

09 Օգոստոս, 2020 12:25
Վթար Խաղաղ Դոնի փողոցում

Օգոստոսի 9-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 45/25 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Գառնիկ Մ․, ծնված 1988 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, այնուհետև՝ մոտակա ճաղավանդակին և ծառին․ վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին