Կարևոր իրադարձություններ

Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները

09 Օգոստոս, 2020 11:59
Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները

Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների անցկացման հիմնական օրն է․ կիրակի 08։00-ից բացվել է 5 767 ընտրական տեղամաս, որից 44-ը՝ արտասահմանում, որոնք աշխատելու են 36 երկրի բելառուսական դեսպանատներում և հյուպատոսություններում, հայտնում է Ռիա Նովոստին։

Նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել հինգ քաղաքական գործիչ, որոնց թվում է նաև երկիրը 26 տարի ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա համար սա արդեն 6-րդ նախագահական ընտրությունն է։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունի Բելառուսի 6․8 միլիոն քաղաքացի։ Նշվում է, որ ընտրությունները կայացած կհամարվեն, եթե ցուցակագրված քաղաքացիների 50 տոկոսը օգտվի իր ընտրելու իրավունքից։

 

Լրահոս

Դիտել ավելին