Կարևոր իրադարձություններ

Բեյրութում իրավիճակը լարված է. ցուցարարները գրավել են չորրորդ գերատեսչության շենքը

08 Օգոստոս, 2020 23:16
Բեյրութում իրավիճակը լարված է. ցուցարարները գրավել են չորրորդ գերատեսչության շենքը

ՌԻԱ Նովոստի գործակալությունը նոր մանրամասներ է հայտնում Բեյրութում իրականացվող բողոքի ցույցերի մասին: Ըստ այդմ՝ նշվում է, որ  ցուցարարները ներխուժել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենք, սա թվով չորրորդ գերատեսչությունն է, որը գրավում են ցուցարարները: 

 Հիշեցնենք, որ նրանք գրավել էին արտաքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների շենքերը, ինչպես նաև Լիբանանի բանկերի ասոցիացիայի շենքը:

Ավելի քան 230 մարդ վիրավորվել է Բեյրութում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին