Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է «գյուլլել», «սատկացնել» «Ազատություն ռադիոկայանի» լրագրողներին. վերջինս խոչընդոտել է լրագրողների մասնագիտական աշխատանքը

08 Օգոստոս, 2020 22:41
Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է  «գյուլլել», «սատկացնել» «Ազատություն ռադիոկայանի» լրագրողներին. վերջինս խոչընդոտել է լրագրողների մասնագիտական աշխատանքը

Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս այսօր «Ազատություն ռադիոկայանի» լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն ռադիոկայանի» կայքից

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին