Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ հայաբնակ Ախալքալաքում

08 Օգոստոս, 2020 22:03
Լարված իրավիճակ հայաբնակ Ախալքալաքում

Հայաբնակ Ախալքալաքում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Երեկոյան տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների: Այս մասին  հայտնում է JNEWS-ը:

Ցուցարարները հրդեհել են  երկու տուն՝ Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել միջադեպ՝ մահվան ելքով:

մի խումբ երիտասարդներ կոտրել են  հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ անկարգությունների պատճառը կարող է լինել այն, որ  Կուլիկամ գյուղից երիտասարդ է սպանվել:  

Ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Անկարգությունների հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկը՝ տեղափոխվել է հիվանդանոց

Մի շարք վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց: Իրավիճակը շարունակվում է լարված մնալ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին