Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը. վերջինս լինելով պատգամավորական համարանիշներով Toyota-ով, «դեբոշ» է սարքել իրեն ճանապարհ չզիջելու համար

08 Օգոստոս, 2020 21:59
Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը. վերջինս լինելով պատգամավորական համարանիշներով Toyota-ով, «դեբոշ» է սարքել իրեն ճանապարհ չզիջելու համար


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով, կեսօրին, Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ և ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է հնչեցրել Ս. Հարությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան, նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին