Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. գիշերը հարձակվել են քաղաքապետարանի վրա և կոտրել պատուհանները

08 Օգոստոս, 2020 15:33
Արտակարգ դեպք Երևանում. գիշերը հարձակվել են քաղաքապետարանի վրա և կոտրել պատուհանները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 03։55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հերթակամ ահազանգն է ստացվում այս անգամ քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանից, ով հայտնում է, որ մի քաղաքացի ոչ ադեկվատ վիճակում կոտրում է քաղաքպետարանի պատուհանները։

ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի քաղաքապետարանի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության կենտրոնակամն բաժին են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Կ-ին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին