Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները․ ԱԻՆ

08 Օգոստոս, 2020 15:07
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները․ ԱԻՆ

Օգոստոսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 10 հա, 300 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ,

Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ, 7000 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, Վեդի քաղաքում՝ 1500 քմ, Տիգրանաշեն գյուղում՝ 25 հա, Ոսկետափ-Վանաշեն ավտոճանապարհին՝ 900 քմ, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, 5000 քմ, 6000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Քասախ գյուղում՝ 1 հա, Առինջ գյուղում՝ 2000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 600 քմ, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Սյունիք գյուղում՝ 2000 քմ,

Լոռու մարզի Ագարակ գյուղում՝ 500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 43.8 հա: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին