Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով

08 Օգոստոս, 2020 14:20
Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։ Նախագահը նշել է, որ պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին