Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Երևանում 56-ամյա տղամարդը փորձել է հրկիզել բնակարանը․ ԱԻՆ

08 Օգոստոս, 2020 12:18
Երևանում 56-ամյա տղամարդը փորձել է հրկիզել բնակարանը․ ԱԻՆ

Օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները քաղաքացուն (Մհեր Մ․, ծնված 1964 թ․) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել անվտանգ տարածք․ բնակարանում կատարել են լվացման աշխատանքներ։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին