Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել. Արցախի ԱՆ

08 Օգոստոս, 2020 12:07
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել. Արցախի ԱՆ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 12 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին