Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և վեց տուժած

08 Օգոստոս, 2020 10:40
Ավտովթար Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և վեց տուժած

Օգոստոսի 8-ին, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և վեց տուժած։

 

 

Լրահոս

Դիտել ավելին