Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է АР-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ադրբեջանի պետական АР (SOCAR) նավթային ընկերությանը պատկանող գազատար գծի վրա։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության հրշեջ պահպանության ստորաբաժանումները:
Հրդեհի բռնկումից 3 ժամ անց Հալմազ-Հազիմագոմեդ գազատարի հրդեհը մարվել է։ Տուժածներ չկան։