Կարևոր իրադարձություններ

Տիգրանաշեն գյուղի մոտակայքում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)

08 Օգոստոս, 2020 10:13
Տիգրանաշեն գյուղի մոտակայքում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)

Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին