Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածկ ճանապարհներ կնորոգվեն. Արագածոտնի մարզպետարան

08 Օգոստոս, 2020 00:07
Արագածոտնի մարզի ներհամայնքային ավելի քան 100 հողածածկ ճանապարհներ կնորոգվեն. Արագածոտնի մարզպետարան

Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի՝ Ուշիից դեպի Տառերի պուրակ ընկած հատվածի վերանորոգման արդյունքում քանդված ասֆալտբետոնե ծածկը տրամադրվում է Արագածոտնի մարզի 20-ից ավել համայնքների՝ ներհամայնքային ավելի քան 100 հողածածք ճանապարհներ նորոգելու համար: Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։ 

Տրամադրվող աղացած ասֆալտը կբավարարի 15-20կմ ներհամայնքային ճանապարհների բարեկարգումն իրականացնելուն:

Ասֆալտի փռման աշխատանքներին ներգրավվում են նաև տեղի բնակիչները՝ այդպիսով մասնակցելով իրենց բնակավայրի բարեկարգմանը:

Նշված ճանապարհի Ապարան համայնքի տարածքում ընկած 3.5կմ հատվածի աղացած ասֆալտը մարզպետ Դավիթ Գևորգյանի միջնորդությամբ առաջիկա օրերին կտրամադրվի Ապարան խոշորացված համայնքին՝ բոլոր 21 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար: Այս նպատակով Հարթավան-Քուչակ հատվածից օրեր առաջ Ապարան համայնքին է տրամադրվել մոտ 500 բեռնատար ասֆալտ։

Բաշխումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին