Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Նուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. ԱԻՆ

07 Օգոստոս, 2020 23:31
Նուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Օգոստոսի 7-ին, ժամը 16։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:14-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին