Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

07 Օգոստոս, 2020 22:44
Սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Նա 2017 թվականից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Խոսքը 2017 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը Հարավարևմտյան Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում ինքնաձիգով կատարված սպանության մասին է։

Դեպքից անմիջապես հետո 33-ամյա տղամարդը մեկնել էր Հայաստանից։ 

Հանցագործությունը բացահայտվել էր թարմ հետքերով, պարզվել էր կասկածվողի ինքնությունը, նրան մեղադրանք էր առաջադրվել և հայտարարվել էր հետախուզում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին