Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Զովունի գյուղում․ արվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը

07 Օգոստոս, 2020 22:27
Հրդեհ Զովունի գյուղում․ արվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը

Օգոստոսի 7-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 6 շենքին հարակից օժանդակ շինությունում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող անասնագոմում (35 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 11։17-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (35 քմ), տանիքում կուտակած 50 հակ անասնակեր և տախտակներ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին