Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կանխել են 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

07 Օգոստոս, 2020 21:36
Փրկարարները կանխել են 35-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 7-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։  

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ քաղաքացի Մանթաշ Ա.-ն (ծնված 1985 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ցած նետվել։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին