Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

24 ժամով կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի գործունեությունը․ ԱԱՏՄ

07 Օգոստոս, 2020 21:11
24 ժամով կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի գործունեությունը․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արեւմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ, «Սիալիա» ՍՊԸ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Միաժամանակ, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնը 24 ժամով կասեցրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (թաղապետարանը)․ այնտեղ նախորդիվ իրականացված ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի աշխատանքային խմբերը պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ էին արձանագրել։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Հաշվի առնելով զբոսաշրջային այս շրջանի ակտիվությունը՝ հատուկ ուշադրության են առնվում հյուրանոցներն ու հանգստյան տները։ ԱԱՏՄ մասնագիտական դիտարկումները փաստում են, որ այս տնտեսավարողների մոտ բավականին հաճախակի են համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների խախտումները։ Վերջիններիս հիմքով մասնավորապես Ծաղկաձորում տասնյակ հյուրանոցների գործունեություն է ժամանակավորապես արգելվել։

Ամառվա այս շրջանում ակտիվ է քաղաքացիների հոսքը նաեւ լողավազաններ։ Դրանց համար պարետի կողմից անվտանգության հատուկ կանոններ են սահմանված, որոնց պահպանումը ևս դիտարկվում է։ Այս առումով մեծապես կարևորվում է սահմանված նորմերի պահպանումը, քանի որ հատկապես այս տնտեսավարողների մոտ դրանց անտեսումը զգալիորեն մեծացնում է վարակվելու ռիսկերը։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ կրկնակի խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ կկիրառվեն։ Անակնկալ ստուգայցերը շարունակվում են ուժեղացված ռեժիմով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին