Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի. Razm.info

07 Օգոստոս, 2020 20:07
Ադրբեջանը պնդում է՝ հուլիսին «Գրադ» չի կիրառել, բայց «Գրադ»-ի սպանված հրամանատար ունի. Razm.info

Հուլիսի 15-ին Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ մարտերի ժամանակ կիրառել է նաև «Գրադ» ՀԿՌՀ։ Օրեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց․ «եթե հայկական կողմն ունի որևէ ապացույց առ այն, որ «Գրադ» կամ «ՏՕՍ1-Ա» տեսակի համակարգեր է կիրառվել, թող ներկայացնի», գրում է Razm.info-ն։

Աղբյուրը պարզել է, որ հուլիսի 13-ին մարտերում սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովն (Rəşad Mahmudov) առնվազն «Գրադ»-ի մարտկոցի հրամանատար է եղել։

Դեռևս 2019թ. հուլիսին ադրբեջանական ATV հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում ավագ լեյտենանտ Մահմուդովը լրագրողին ներկայացնում է «Գրադ» համակարգի նպատակն ու առանձնահատկությունները։ Այնուհետև նշում է, որ իրենք երեքամսյա նախապատրաստական դասընթացներ են անցնում դրա համար։

Դատելով դասընթացի մասին Մահմուդովի պատմածից, ինչպես նաև իր ավագ լեյտենանտ լինելու փաստից՝ կարելի է եզրակացնել, որ նա առնվազն «Գրադ» ՀԿՌՀ֊ի մարտկոցի հրամանատար էր: Մահմուդովի հետ հարցազրույցի կադրերից դատելով՝ նա ծառայում էր Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի 065 հրետանային զորամասում։ Այն տեղակայված է համեմատաբար թիկունքում՝ հուլիսյան մարտական գործողությունների վայրերից շուրջ 50կմ հեռավորության վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին