Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները․ հարուցվել է քրեական գործ

07 Օգոստոս, 2020 19:35
Բացահայտվել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները․ հարուցվել է քրեական գործ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական գնման գործընթաց: Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գործընթացի շրջանակներում 4 միլիոն 350 հազար և մոտ 1 միլիոն 900 հազար դրամի ձևական պայմանագրեր կնքելով երկու ընկերությունների հետ, բայց նախատեսված աշխատանքներն այլ անձանց կողմից ավելի մատչել գներով, ինչպես և ոչ ամբողջ ծավալով կատարելու պայմաններում, վերը նշված ըներությունների տնօրենների օժանդակությամբ համայնքի նախկին ղեկավարի կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են կեղծ կատարողական ակտեր ու հանձնման-ընդունման արձանագրություններ, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նշված կազմակերպություններին փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, մոտ 4 միլիոն 300 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին