Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

07 Օգոստոս, 2020 19:17
Վարչապետի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 7-ին, նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը օգոստոսի 8-12-ը ներառյալ կգործուղվեն Լիբանանի Հանրապետություն (քաղաք Բեյրութ)՝ հումանիտար բեռն ուղեկցելու, հայ համայնքի ընդհանուր իրավիճակին, խնդիրներին ծանոթանալու, համայնքային կառույցների, հոգևոր շրջանակների հետ հանդիպելու, կարիքները գնահատելու և անհրաժեշտ աջակցության ուղիները մշակելու նպատակով:

Նույն որոշման համաձայն՝ Զարեհ Սինանյանը և Սառա Անջարգոլյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ պիտի ներկայացնեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Ընդունել ի գիտություն, որ գործուղումն իրականացվելու է հումանիտար օգնությունը փոխադրող ինքնաթիռով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին