Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան գործ է հարուցել ԱԳ փոխնախարարի դեմ, որը կոչ էր արել չասել «Հայոց ցեղասպանություն»

07 Օգոստոս, 2020 14:37
Հեղինակ՝ Դարյա Վոլոդինա
Ուկրաինան գործ է հարուցել ԱԳ փոխնախարարի դեմ, որը կոչ էր արել չասել «Հայոց ցեղասպանություն»

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով քրգործ է հարուցել արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու կոչի համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Դարյա Վոլոդինան։

Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին՝ այդ նպատակով օգտագործելով պաշտոնեական դիրքը և վնասելով պետության հեղինակությանը:

Ապրիլի 23-ին պաշտոնյան խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել չմասնակցել երկրում Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին