Կարևոր իրադարձություններ

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը

07 Օգոստոս, 2020 13:29
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 19 089 364-ի՝ մեկ օրում ավելանալով 336 447-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 714 744-ի: 

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ 4 883 582 դեպք (օրական աճ՝ 59 692), մահացել է 160 104-ը (աճը՝ 1855), ապաքինվել է մոտ 1,6 միլիոն մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին