Կարևոր իրադարձություններ

Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից 2-ի ինքնությունը նույնպես հայտնի է

07 Օգոստոս, 2020 12:41
Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից 2-ի ինքնությունը նույնպես հայտնի է

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթունի զոհ են դարձել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը, հայեր են: Նրանցից 2-ի ինքնությունը նույնպես պարզվել է՝ Շանթ Հակոբյան և Ալիս Բալայան։ Այս մասին հաղորդում է «Արեւելք»-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ 9 զոհերի ինքնությունը՝ Նազար Նաջարյան, Ջեսիքա Պէզճյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գաւուքճեան-Կոզուպէօուքեան, Վարուժան Թոսունյան, Կայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան:

 

Լրահոս

Դիտել ավելին