Կարևոր իրադարձություններ

Արցախում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվում

07 Օգոստոս, 2020 11:46
Արցախում երկրորդ օրն է՝ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 682 փորձանմուշի հետազոտություն:


 

Լրահոս

Դիտել ավելին