Կարևոր իրադարձություններ

Սենոր Հասրաթյանը թողնում է ՊԲ մամուլի քարտուղարի պաշտոնը

07 Օգոստոս, 2020 10:23
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը թողնում է ՊԲ մամուլի քարտուղարի պաշտոնը

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, , ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից:
Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:
Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում:
Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների:
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին:
Համոզված եմ, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և ՀԱՂԹՈՂ;
Պատիվ ունեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին