Կարևոր իրադարձություններ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով 16 ձերբակալված կա

07 Օգոստոս, 2020 00:30
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով 16 ձերբակալված կա

Բեյրութում ձերբակալվել է նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյա։ Այդ մասին հայտնել է ռազմական դատարանի ներկայացուցիչ, դատավորի պարտականությունները կատարող Ֆադի Ակիկին, գրում է ТАСС-ը:

Ռազմական դատարանի ներկայացուցիչ Ֆադի Աքիքի խոսքով քննության շրջանակներում մինչ այժմ ձերբակալվել է 16 մարդ։ Քննության նախնական փուլը մոտենում է ավարտին: Դրա ընթացքում հարցաքննվել է 18 անձ:

Հիշեցնեք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին