Կարևոր իրադարձություններ

Նուբար Աֆեյանի ընկերությունը հայտնել է իր կողմից մշակվող կորոնավիրուսի պատվաստանյութի գինը

06 Օգոստոս, 2020 23:49
Նուբար Աֆեյանի ընկերությունը հայտնել է իր կողմից մշակվող կորոնավիրուսի պատվաստանյութի գինը

Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտնել է իր կողմից մշակվող կորոնավիրուսի պատվաստանյութի գինը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոքրածավալ գործարքների դեպքում պատվաստանյութի յուրաքանչյուր չափաբաժինը կարժենա 32-37 ԱՄՆ դոլար: 

Դա գրեթե 2 անգամ ավելի է, քան Pfizer և BioNTech ընկերություններն առաջարկել են ԱՄՆ-ին իրենց կողմից մշակվող պատվաստանյութի 100 մլն դեղաչափի համար: Johnson&Johnson ընկերությունը ԱՄՆ-ի կառավարությունից յուրաքանչյուր դեղարափի համար պահանջել է 10 ԱՄՆ դոլար: AstraZeneca ընկերությունը ԱՄՆ-ի կառավարության հետ 1.2 մլրդ դոլարի գործարք է կնքել՝ պատվաստանյութի 300 մլն դեղաչափի մատակարարման համար:

Հիշեցնենք, որ ընկերությունը պատկանում է հայազգի գործարար Նուբար Աֆեյանին: Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է:  

 

Լրահոս

Դիտել ավելին