Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ դեսպանը Իտալիայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները

06 Օգոստոս, 2020 23:03
Իտալիայում ՀՀ դեսպանը Իտալիայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները

Օգոստոսի 6-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հյուրընկալվեց Իտալիայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության առիթով լսումների մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։ 

Իր ելույթում դեսպանը հանգամանորեն ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, այնուհետև պատասխանեց սենատորների հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին