Կարևոր իրադարձություններ

Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. վաղը կտեղափոխվեն և՛ «Լիդիանի», և՛ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները

06 Օգոստոս, 2020 22:50
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. վաղը կտեղափոխվեն և՛ «Լիդիանի», և՛ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները

Ամուլսարում բողոքի ակցիան քիչ առաջ ավարտվեց։ Ակտիվիստները վաղը կրկին կհավաքվեն Ամուլսարում։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ջերմուկի համայնքապետն այսօր ցուցարարներին հայտարարեց, որ վաղը կտեղափոխվեն և՛ «Լիդիանի», և՛ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները: 

««Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, վաղը կգան համապատասխան մասնագետներ և մոտավորապես 7 մետր կտեղափոխեն համապատասխան տարածք»,- նշել էր համայնքապետը։

Հայտարարությունն առաջացրեց ցուցարարների վրդովմունքը:

Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին, որ այսօր գնան տուն՝ վաղը ակցիան շարունակելու ակնկալիքով. «Վաղը կունենանք քննարկումներ, կհասկանանք՝ ինչ ենք ուզում մենք, բացի այդ, կվերահսկենք, թե վագոն-տնակները քանի մետր են տեղափոխելու և ըստ այդմ կորոշենք մեր հետագա ինքնաբուխ անելիքները»,- ասաց Բունիաթյանը:

Ի դեպ, ակցիայի տարածքում այսօր ավելի քիչ թվով ոստիկաններ կարելի է նկատել:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին