Կարևոր իրադարձություններ

Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են․ Աննա Հակոբյան

06 Օգոստոս, 2020 22:23
Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են․ Աննա Հակոբյան

Իմ անվան հետ կապվող բիզնեսների մասին լուրերի համար որևէ հիմք չկա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում նշեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:  

«Հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո էլ կես տարի, մեկ տարի ինձ թվում էր, որ լրագրողներն ինչ-որ հիմք պետք է ունենան, այն կարող են հետո զարգացնել, ճոխացնել, բայց  գոնե հիմքի հատիկ պետք է ունենան։ Բայց հիմա ինձ համար պարզ է, որ այլևս այդպես չէ, հիմա բազմաթիվ լրատվամիջոցներ կամ իրենց լրատվամիջոց համարող ինչ-որ մարդկանց խմբեր  կարող են ամեն ինչ գրել՝ ինչ ուզեն, ինչպես ուզեն»,- ասաց Հակոբյանը։

«Լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավական բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են»,- ընդգծեց վարչապետի տիկինը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին