Կարևոր իրադարձություններ

Գերմանիան Հայաստանին 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել. Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

06 Օգոստոս, 2020 21:20
Գերմանիան Հայաստանին 25.000 եվրոյի բժշկական պարագաներ է փոխանցել. Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեց 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարարծած հաղորդագրությունից։

«Սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր դարձավ Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր կովիդ-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին