Կարևոր իրադարձություններ

Լուծումները քննարկվում են, Կառավարությունը տեղյակ է. սպասում ենք Լիդիանի պատասխանին. Ջերմուկի քաղաքապետ

06 Օգոստոս, 2020 20:56
Լուծումները քննարկվում են, Կառավարությունը տեղյակ է. սպասում ենք Լիդիանի պատասխանին. Ջերմուկի քաղաքապետ

Պայմանավորվել ենք, որ այս տնակները պետք է հեռացվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: 

«Լուծումները քննարկվում են, Կառավարությունը տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, եւ, միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի Կարծում եմ՝ վաղը այդ վագոն-տնակները կտեղափոխվեն։ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները նույնպես կտեղափոխվեն»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

 

Լրահոս

Դիտել ավելին