Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է փաստաբանների խումբ․ ՓՊ

06 Օգոստոս, 2020 20:35
Բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է փաստաբանների խումբ․ ՓՊ

Այսօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Փաստաբանների պալատի տարածած հաղորդագրությունից։

Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբան Գևորգ Մկրտչյանին:

Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792:

 

 

Լրահոս

Դիտել ավելին