Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Քասախ գյուղում․ 40-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 51-ամյա տղամարդուն

06 Օգոստոս, 2020 20:23
Դանակահարություն Քասախ գյուղում․ 40-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 51-ամյա տղամարդուն

Հուլիսի 31-ին, կեսգիշերն անց հիվանդանոցից ոստիկանության Նիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 51-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկանները տուժողի հետ զրուցել չէին կարողացել. նրան վիրահատում էին: Կինը հայտնել էր` իբր ամուսինը վնասվածքը ստացել է Քասախ գյուղում ընկնելու հետևանքով: Սակայն հետաքննություն իրականացնող մարմինն այլ բան պարզեց:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Քասախ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտված Մասիս քաղաքի 40-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 4-ին, ժամը 16-ի սահմաններում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին և ձերբակալվեց:

Դանակարության փաստով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին