Կարևոր իրադարձություններ

Անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի Առողջապահության նախարարության թույլտվությունը․ նոր որոշում

06 Օգոստոս, 2020 19:53
Անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի Առողջապահության նախարարության թույլտվությունը․ նոր որոշում

Անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի ՀՀ Առողջապահության նախարարության թույլտվությունը: Կառավարությունն այսօր 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ համապատասխան լրացումներ կատարելու մասին որոշում է ընդունել։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով:

Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Նշենք, որ կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին