Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արին Բերդի փողոցում․ կիսակառույց շինությունում այրվում են շինարարական նյութեր (տեսանյութ)

06 Օգոստոս, 2020 19:20
Հրդեհ Արին Բերդի փողոցում․ կիսակառույց շինությունում այրվում են շինարարական նյութեր (տեսանյութ)

Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարություն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք։

Ըստ նախնական տվյալների՝ չգործող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին